Հովհաննես Հարությունյանն առողջական լուրջ խնդիրներին զուգահեռ, պահվում է վատ պայմաններով խցում. պաշտպանն ահազանգում է

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանն արդեն 17 ամիս է, ինչ վիրավորում է ստացել, սակայն անհրաժեշտ բուժում, մինչ օրս չի իրականացվել, Factor.am- ին ասաց Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը. «Առողջական խնդիրներին զուգահեռ, նա պահվում է շատ վատ պայմաններով, խոնավ խցում: Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասն է, սակայն այնտեղ ոչ բժիշկներ կան, որ ցավազրկեն, ոչ էլ անհրաժեշտ պայմաններ»:

Հայարփի Սարգսյանը նշեց՝ լինում են դեպքեր, երբ անգամ ցավազրկողներ չեն տրամադրվում իր պաշտպանյալին. «Ես կարծում եմ՝ սա խոշտանգում է: Նրան այդ պայմաններից հանելու մտադրություն իրավասու մարմինները չունեն: Ինչպե՞ս կարելի է նման ցավերի դեպքում մարդուն անհրաժեշտ վերահսկողության չարժանացնել: Ժամը վեցից հետո ՔԿՀ-ում այլևս բժիշկներ չեն լինում, շաբաթ, կիրակի օրերին՝ ևս: Որևէ մեկը չի կարող այնպես անել, որ իր ոտքը վեցից հետո չցավի, որովհետև ցավազրկողներ չեն տրամադրվելու»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց՝ երեկ դատական նիստի ընթացքում փորձել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չի տվել. «Հովհաննեսին հիվանդանոցային պայմաններում բուժում է անհրաժեշտ: Երեկ նույնիսկ ռենտգեն լուսանկարն էի դատարանում ներկայացնում և անգամ բժիշկ չլինելով էլ երևում էր, որ ծնկի ոսկորի մի մասը պոկված է և շարժվում է»,- հավելեց նա:

Հայարփի Սարգսյանը նաև տեղեկացրեց՝ Հայաստանում այլևս չի մնացել որևէ գերատեսչություն որին դիմած չլինի իր պաշտպանյալի խնդրով, սակայն որևէ արձագանք չեն ստանում:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը ծնկի վիրավորում էր ստացել ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Հովհաննեսն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Լիլիթ Շաբոյան