ՌԴ-ում ժամկետային զինծառայողը կացնահարել է մայորին, խլել ատրճանակն ու սպանել ևս 2 զինվորականի․ նա ձերբակալվել է

Լուրեր

18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Բոլորը

Ռուսաստանում երեք մարդու սպանության մեջ կասկածվող ժամկետային զինծառայող Անտոն Մակարովը ձերբակալվել է Վորոնեժի մարզում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Զինծառայողին հայտնաբերել են Սեմիլուկսկի շրջանի Զեմլյանսկ գյուղում՝ Վորոնեժից 47 կիլոմետր հեռավորության վրա: Նա  դիմադրություն ցույց չի տվել:

Զանգվածային սպանությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին Բալթիմորի օդանավակայանում: Քննչական կոմիտեի տվյալներով ՝ 20-ամյա Մակարովը նախ կացնով սպանել է մայոր Սերգեյ Երմոլաևին ու խլել նրա ատրճանակը: Դրանից հետո գնդակահարել է եֆրեյտոր Սերգեյ Կաժոկինին և շարքային Նինաիլ Ակտալիևին, ինչպես նաև վիրավորել մեկ այլ մարդու: Մակարովին հաջողվել էր փախուստի դիմել:

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և զենքի հափշտակության դեպքերով: Դեպքի պատճառը կարող էր լինել նյարդային խանգարումը, ավելի վաղ հայտնել էր Արևմտյան ռազմական օկրուգում աղբյուրները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի օդանավակայանի մոտակայքում զինծառայողը սպանել է 3 մարդու և բարիկադավորվել զորամասի տարածքում:

Տաթև Ֆռանգյան