Նոյեմբերի 8-ի ակցիային վիրավորվել է 27, ձերբակալվել 19 անձ. Վրաստանի ՆԳ փոխնախարար

Լուրեր

04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բոլորը

Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Կախա Սաբանաձեի հայտարարությամբ՝ երեկ Թբիլիսիում անցկացրած բողոքի ակցիան դուրս է եկել ազատ արտահայտման և խաղաղ հավաքների՝ օրենքով սահմանված շրջանակներից և  վերածվել է բռնության. գրում է aliq.ge-ն:

Փոխնախարարի խոսքով՝ ակցիայի ընթացքում առողջական տարբեր վնասվածներ են ստացել շուրջ 14 իրավապահ, լրատվականների 3 ներկայացուցիչ և շուրջ 10 ակցիայի մասնակից:

«Ոստիկանությունը նոյեմբերի 8-ին, բողոքի ակցիայի ընթացքում հանրային կարգը խախտելու և ոստիաններին չենթարկվելու համար վարչական կարգով ձերբակալել է 19 անձի»,- հայտարարել է Սաբանաձեն:

Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիան: Ցուցարարները խորհրդարանի շենքից քայլերթով տեղափոխվեցին Վրաստանի ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ և մի քանի անգամ տեղի ունեցավ բախում ցուցարարների և իրավապահների միջև:

ՆԳ նախարարությունը մի քանի անգամ ջրցան մեքենաներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար: