Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի, շաքարի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 9.8% գնաճ (ընդ որում` շաքարավազի գնաճը կազմել է 11. 4%):

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 5.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ (ընդ որում` արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 16.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 7.5%):

2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9.5%, 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.2%, իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, համապատասխանաբար, 1.0% և 1.1%: Ընդ որում, ձվի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գները նվազել են 1.7%-ով, այս տարվա  սեպտեմբերի համեմատ՝ աճել 0.9%-ով:

2020թ. հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3.6% և 0.2%:

Մրգի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.3% գնաճ, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ`1.1% գնանկում:

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.1% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: