Բայդենն առաջ է անցել Թրամփից հաղթանակի համար առանցքային Ջորջիա նահանգում

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը առաջ է անցել ընտրություններում հաղթելու համար կարևոր նշանակություն ունեցող Ջորջիա նահանգում, որտեղ երկար ժամանակ առաջատար էր Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Բայդենը հավաքել է ձայների 49,39 տոկոսը, Թրամփը՝ 49,37-ը։  Տարբերությունը կազմում է ընդամենը 917 ձայն։

Հավելենք, որ Ջորջիան 16 քվեով այն 4 կարևոր նահանգներից է, որոնք կարող են վճռել ընտրությունների արդյունքները, սակայն դեռևս այստեղ հայտնի չեն քվեարկության վերջնական արդյունքները։ Սակայն Թրամփի գրասենյակն արդեն հայց է ներկայացրել նահանգի դատարան՝ պահանջելով ընտրական հանձնաժողովից հետևել քվեների հաշվարկման բոլոր օրենքներին ու փոստով ստացված քվեաթերթիկների պահպանման կանոններին։

Նկատենք, որ ԱՄՆ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 270 քվե։ Վերջին տվյաների համաձայն Բայդենն ունի 264 քվե, իսկ Թրամփը՝ 214։ Ջորջիայից բացի ձայների հաշվարկ է ընթանում նաև Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում ու Նևադայում։

Հաշվարկի ձգձգումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով շատ ընտրողներ քվեարկել են փոստով, և նրանց քվեաթերթիկները դեռ շարունակում են ստանալ ընտրական հանձնաժողովները։ Մասնավորապես, Նևադայում հայտարարել են, որ  նման քվեաթերթիկները կընդունեն մինչ նոյեմբերի 10-ը։

Տաթև Ֆռանգյան