Մոսկվան կատարո՞ւմ է փոխօգնության պայմանագրով իր պարտավորությունները. Երևանում սակավախոս են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակից, որով Երևանը Մոսկվայից ռազմական աջակցություն էր ակնկալում, անցել է վեց օր, մինչ օրս, սակայն, սահմանափակ տեղեկություն է առկա նամակին հետևած գործողությունների մասին։

Այսօր խորհրդարան եկած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս հայ-ռուսական խորհրդակցությունների մասին տեղեկությունների հարցում սակավախոս էր։ Նա Factor TV-ի հարցին ի պատասխան միայն հայտնեց, որ երկկողմ պայմանագրերով սահմանված գործառույթները և պարտավորությունները կատարվում են:

1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, որի հիման վրա Փաշինյանը դիմել է Պուտինին, սահմանում է նաև ռազմական գործողությունների ժամանակ կողմերի՝ միմյանց տրվող աջակցության տեսակները և չափը: Փաշինյանի նամակից հետո հայտնի է, որ հայ-ռուսական ակտիվ խորհրդակցություններ են մեկնարկել:

Factor TV-ն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարից հետաքրքրվեց՝ Կրեմլն աջակցության ի՞նչ տեսակներ է առաջարկում Երևանին: Նախարարն անպատասխան թողեց նաև հարցերը, թե հայկական կողմն ում դեմքով է ներկայացված և այդ խորհրդակցությունները որքան կտևեն։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իշխող ուժի ներկայացուցիչ Անուշ Բեղլոյանը Factor TV-ի հետ զրույցում ուրվագծեց խորհրդակցությունների շրջանակը: Իշխանական պատգամավորը համամիտ չէ պնդման հետ, որ փոխօգնության պայմանագրով Ռուսաստանից տրվող աջակցությունը տեսանելի չէ: Անուշ Բեղլոյանն ընդգծում է՝ արդյունքը հենց առաջին օրը եղավ, երբ ՌԴ ԱԳՆ մակարդակով պատասխան եկավ վարչապետի նամակին:

Պատերազմի հենց առաջին իսկ օրերից թիրախավորվեցին նաև Հայաստանի սահմանները, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներ։ Factor TV-ի հարցին՝ ինչո՞ւ Երևանն այս իրավիճակում չի դիմում ՀԱՊԿ-ին, ԱԳ նախարարը պատասխանեց՝ հայկական կողմը գործում է էֆեկտիվության և արագության սկզբունքով:

Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի արդյունքում Մոսկվայից ստացված աջակցության հետ կապված ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կարծիք չեն հայտնում «Լուսավոր Հայաստան»-ում։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրուցում նշեց՝ իշխանությունից անգամ փակ ռեժիմով իրավիճակի մասին տեղեկատվություն չեն ստացել:

Մարուքյանը կարծում է, որ Հայաստանի Դավիթբեկ, Մեղրի, Նռնաձոր համայնքների հետակոծության հետ կապված իշխանությունները պետք է տեղեկացնեն ռուսական կողմին։ Պատգամավորն ասում է՝ ընդդիմությանը հայտնի չէ՝ ռազմավարական դաշնակցին տեղեկացրե՞լ են, թե՞ ոչ, կամ տեղեկացնելուց հետո ի՞նչ պատասխան է փոխանցվել:

Ի դեպ, այսօր այս հարցին հստակ պատասխան չտվեց նաև Զոհրաբ Մնացականյանը:

Էդմոն Մարուքյանը, որը նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է, ասում է՝ Հայաստանը Ռուսաստանին պետք է դիմի նաև հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցով: Թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի պետական սահմանին առկա ադրբեջանական ագրեսիան զսպելու համար ի՞նչ միջոցների է դիմում, առայժմ պաշտոնական տեղեկություն չկա։ Սակայն, հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ պայմանագրով սահմանված պարտավորություններն ու գործառույթները կատարվում են, կարելի է ենթադրել, որ աջակցություն, այնուամենայնիվ, կա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան