Եվրամիությունն ունի կոնկրետ թիրախավորած համայնքներ. փոխնախարարը՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Եվրոպական միությունն աջակցությունը տրամադրում է 3-4 փուլերով, այնուհետև յուրաքանչյուր տարվա համար ձևավորվում են տարեկան աջակցության պլանները: Մենք խոսում ենք 2017-20 թվականների ընդհանուր փաթեթի մասին և ընդհանուր առմամբ աջակցության փաթեթը լինելու է 145-175 եվրոյի սահմաններում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Տրամադրվող գումարներն ուղղվելու են հիմնականում չորս ոլորտների, որոնք վերաբերում են տնտեսական ոլորտային համագործակցությանը, վերաբերում են մարդկանց միջև կապերին, տրանսպորտի և այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը:

«2017 թվականի ֆինանսական տարվանից սնվող փաթեթի շուրջ մենք արդեն սկսել ենք նախնական քննարկումները Եվրամիության հետ, և հաջորդ տարվա կեսերին մենք կոնկրետ ուղղություններով կունենանք ձևավորված աջակցության ծրագրեր»,- շարունակեց փոխնախարարը՝ նկատելով, որ նախկինում ձևավորված աջակցության ծրագրերը ևս ակտիվորեն իրականացվում են:

Ըստ փոխնախարարի՝ Եվրամիությունը ունի նաև կոնկրետ թիրախավորված համայնքներ, որոնց զարգացման համար ևս առաջիկայում քայլեր կձեռնարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: