Ալիևը պատասխանել է Լավրովի՝ ԼՂ-ում կռվող 2․000 սիրիացի վարձկանների մասին հայտարարությանը

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE-ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերում կռվող սիրիացի վարձկանների թեմային՝ կրկին հերքելով Ադրբեջանում նրանց առկայությունը։

Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ԼՂ-ում 2․000 սիրիացի վարձկաններ են կռվում, Ալիևը պատասխանել է, որ իրենց վարձկաններ պետք չեն։

«Ես դա բազմիցս ասել եմ։ Նրանք մեզ պետք չեն։ Մենք ունենք բանակ՝ 100․000 մարտիկներով։ Եթե ամբողջական զորահավաք անենք, ապա կկարողնանաք մի քանի անգամ ավելի շատ հավաքել»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ «Կոմերսանտին» տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ԼՂ-ի հակամարտության գոտում ներգրավված սիրիացի վարձկանների թիվը հասնում է 2․000-ի։

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները՝ ճնշելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2․000-ի»,- ասել էր Լավրովը։

Էմմա Չոբանյան