Խնդրի լուծումը ռազմադաշտում է. հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու քո հողի համար, ուղղակի կործանարար է. Շավարշ Քոչարյան

Լուրեր

27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձնման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
Բոլորը

Այսօր արցախյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է, սա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի։ Կախված մեր հաջողություններից, որոնք, կարծում եմ, բոլորս էլ զգում ենք, որ մոտակա ժամանակներում լինելու են, էապես փոխվելու է ամեն ինչ: Այսօր խորհրդարանում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և  ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասնին ասաց ՀՀ արաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառալով արցախյան խնդրի լուծմանը։

«ԼՂ խնդիրը վերաբերում է և՛ Հայաստանի դաշնակից, և՛ հարևան երկրներին, և ակնհայտ է, որ հույս դնելը, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու քո հողի համար, ուղղակի կործանարար է։ Առաջին հերթին, հայ ժողովուրդը պետք է պահի իր հողը, իր գոյատևման համար առաջին հերթին պետք է մենք պետք է պայքարենք։ Այլ բան է, որ Հայաստանը պետք է ձգտի՝ առավելագույն աջակցություն ստանալ թե՛ իր հարևաններից, և թե՛ դաշնակիցներից»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում կանոնավոր աշխատանք է տարվել եվրասիական ուղղությամբ։ «Մենք հետևողական և կանոնավոր աշխատանքներ ենք տարել նաև մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, տվյալ պարագայում այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարևաններին։ Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են իր սահմանի մոտ։ Իրանն այդ մասին խոսում է, նաև բավականին նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Բնական է, ահաբեկիչների հետ կապված վտանգ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը մոտենում է Հյուսիսային Կովկասին և, ընդհանուր առմամբ, ամբողջ ԱՊՀ տարածքին։ Այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան։ Այնպես որ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն, այսպես ասած, մտահոգում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճան խորացված հարաբերություններ»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: