Գերմանիայի հատուկ ծառայությունների ղեկավարը զգուշացրել է երկրում իսլամիստական ահաբեկչության վտանգի մասին

Լուրեր

28.11.2024 | 10:39
Նավթի գները նվազել են
28.11.2024 | 10:28
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանն ինքնակամ ներկայացել են դատարան, նրանց բերման չեն ենթարկել
28.11.2024 | 10:16
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
28.11.2024 | 10:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
28.11.2024 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է
28.11.2024 | 09:56
Քոչարյանն ու մյուսները կներկայանան, թե՞ նրանց բերման կենթարկեն
28.11.2024 | 09:46
Հրդեհ Լեռնավան գյուղում
28.11.2024 | 09:30
Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է
27.11.2024 | 22:49
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
27.11.2024 | 22:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2024 | 22:13
Ֆիդանը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունից դեսպաններ և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել
27.11.2024 | 22:00
Ինչու է Կարեն Սարուխանյանը թմրանյութի հետ կապված թեստը հանձնել ՔՊ նիստից 8 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:44
ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին
27.11.2024 | 21:28
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
27.11.2024 | 21:13
Ովքեր են ձգտում Գյումրին ղեկավարել. Փաշինյանի ելույթից հետո մրցակցություն է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում իրավապահ մարմինները պետք է չափազանց զգոն լինեն իսլամիստական ծայրահեղականների կողմից սպառնալիքի դեմ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի հատուկ ծառայությունների ղեկավարի խոսքով՝ վերջին շաբաթներին գրանցված ահաբեկչությունների կապակցությամբ անհրաժեշտ է համակ ուշադրությամբ հետևել «արդեն հայտնի վտանգավոր տարրերին»։ Նրանց թվում, ամենայն հավանականությամբ, կան այնպիսիք, որոնք մտադրվել են նման հանցագործություններ անել, կարծում է Հալդենվանգը։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի հատուկ ծառայոությունների ղեկավարն ընդգծել է, որ գերատեսչության գնահատմամբ՝ վտանգի մակարդակը չի փոխվել։

«Ես նախկինում մշտապես ասել եմ, որ իսլամիստական ահաբեկչության վտանգն անփոփոխ բարձր է»,- ասել է նա՝ նշելով, որ  ցանկացած պահի ահաբեկչություն կարող է իրականացվել նաև Գերմանիայում։

Տաթև Ֆռանգյան