ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է զոհված ԱՀ ոստիկաններին
Հասարակություն
05.11.2020 | 15:24ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է զոհված ԱՀ ոստիկաններին
2020 թվականի սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով <Արիության համար> մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝
Գագիկ Պետրոսյանը
Գարիկ Դոլուխանյանը
Արսեն Հարությունյանը
Տիգրան Պետրոսյանը
Գևորգ Կիրակոսյանը
Բենիկ Համբարձումյանը
Հրայր Դանիելյանը
Արեն Ասրյանը
Շիրակ Համբարձումյանը
Իգոր Պողոսյանը