Դպրոցներում կներդրվի ռազմական ճամբարների կարգը․ ԿԳՄՍ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.11.2020 | 13:53Նախատեսում ենք վերենայել կրթության չափորոշիչները: Դպրոցներում կներդրվի նախնական զինվորական պատրաստության մարզառազմական ճամբարների կարգը, որը թույլ կտա ապահովել գործնական բաղադրիչը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սա հնարավորություն կտա բարելավել գործնական հմտությունների իմացությունը: Խոսքը միայն ռազմագիտության մասին չէ, այլ նաև քաղաքացիական պաշտպանության»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ մեծ անելիք կա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: