Թշնամին ուզում է սպանել և վերացնել մեզ՝ գրավել մեր տունն ու հայրենիքը․ պիտի թույլ չտանք․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

Պարո՛ն Պողոսյան, կարճատև դադարից հետո կրկին Ստեփանակերտում եք: Ինչպիսի՞ն է այս պահին դրությունն Արցախում, ինչպե՞ս եք դիմավորում պատերազմի 40-րդ օրը:

– Պատերազմ է, բայց, դրա հետ միասին, քաղաքում կյանք կա, և այդ ամբողջ կյանքը միտված է նրան, որ ապահովվի հաղթանակը:

– Գիտենք, որ հակառակորդն այս օրերին հարձակման փորձեր է ձեռնարկում Շուշիի ուղղությամբ, ինչպե՞ս եք բնութագրում նրա այդ նպատակը, ինչո՞ւ հենց այդ ուղղությամբ, ինչո՞ւ դիվերսիոն խմբերով:

– Այդ մասին մի քանի շաբաթ առաջ ասել էր Ադրբեջանի նախագահ Ալիևը իր հարցազրույցներից մեկում։ Նա ասել էր, որ մինչև Շուշին չգրավեն, իրենց գործը կիսատ են համարելու։ Հիմա փորձում են իրենց գործն ավարտին հասցնել, դա թշնամու ցանկությունն է, մենք էլ այդ ցանկությունը իմանալով՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք իրենց ցանկությունները կյանքի կոչել: Պետք է համախմբվենք, դառնանք մեկ բռունցք և ապահովենք մեր հաղթանակը:

– Պարո՛ն Պողոսյան, ասացիք, որ թիկունքն այս օրերին աշխատում է՝ չնայած թշնամին փորձում է խուճապ տարածել: Ինչպե՞ս կբնութագրեք մթնոլորտն Արցախում: «Ամեն ինչ առաջնագծի համար» կարգախո՞սն է գործում Արցախում: Հակառակորդին հաջողվո՞ւմ է որոշակի անհանգստություն պատճառել, թևաթափ անել արցախցիներին: Ի՞նչ տրամադրություններ են տիրում այդտեղ:

– Պարզ ասենք՝ թշնամու ցանկությունը մեր հողը, մեր հայրենիքը, մեր տունը գրավելն է, մեզ վերացնելն ու սպանելը: Հիմա ամեն ինչ պետք է արվի՝ դա թույլ չտալու համար, սա մեր հայրենական պատերազմն է, հայրենական պատերազմի ժամանակ ոչ միայն ամեն ինչ առաջնագծի, այլ նաև ամեն ինչ հաղթանակի համար է արվում: Ամեն մարդ իր աշխատանքին է լծվել: Եվ նույնիսկ աշխատանքի ժամանակ էլ զենքը ձեռքից ցած չեն դնում: Արցախում՝ թե՛ Ստեփանակերտում, թե՛ բոլոր գյուղերում, շատ ու շատ մարդիկ զինված սպասում են, ամեն վայրկյան պատրաստ են մեկնել առաջնագիծ: Այսպիսին է կյանքը պատերազմի ժամանակ: Բոլորը պետք է ամեն ինչ անեն հաղթանակի հասնելու համար՝ և՛ տնտեսությունում, և՛ դիվանագիտական, և՛ լրատվական դաշտում, ինչպես նաև մյուս ուղղություններով, որպեսզի ապահովվի միասնականությունը, և բոլոր ռեսուրսներն ուղղվեն դեպի հաղթանակը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան