Բելառուսը փակել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները

Լուրեր

13.04.2026 | 18:13
ԱԺ ընտրություններին առաջադրման փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է, բայց քաղաքական ուժերը դեռ չեն շտապում
13.04.2026 | 18:10
Ավտոբուսի ծեծված վարորդը հիվանդանոցում է հայտնվել // ԵԽ հանձնակատարի նամակը Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 18:01
Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի ընդդիմության առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 18:00
Ուղեվարձը չվճարելու վեճը վերածվել է բռնության․ վարորդը հարձակման է ենթարկվել ու հիվանդանոց տեղափոխվել
13.04.2026 | 17:52
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը
13.04.2026 | 17:40
Ի՞նչ են հայտարարագրել ԱԻՄ-ը և ԴՕԿ-ը
13.04.2026 | 17:33
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
13.04.2026 | 17:24
«Իսրայելը կարող է փորձել Իրանից հետո Թուրքիան դարձնել իր նոր թշնամին». Ֆիդան
13.04.2026 | 17:18
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ
13.04.2026 | 17:07
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են «Յուվենտուսի» ակադեմիայի կառուցման աշխատանքներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.04.2026 | 16:56
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
13.04.2026 | 16:44
Հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար. Ֆիդան
13.04.2026 | 16:36
Թուրքիան հերքել է Էրդողանի կողմից ռազմական պատասխանի սպառնալիքը, եթե Իրանը կամ Լիբանանը հարձակման ենթարկվեն
13.04.2026 | 16:25
«Մեր ժողովրդին հասնում ա». 70 մլն դրամով հիմնանորոգված գետնանցումը դարձյալ հեղեղվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:17
«Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեն հայտարարել է, որ հարևան երկրներում համաճարակային իրավիճակով պայմանավորված` հանրապետությունը ժամանակավորապես սահմանափակում է ցամաքային անցակետերից մուտքը երկրի տարածք Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և Ուկրաինայից ժամանած անձանց որոշակի խմբերի համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսական գրասենյակների աշխատակիցներին: Որոշումը չի տարածվում նաև միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող  տրանսպորտային միջոցների վարորդների, միջազգային երկաթուղային երթևեկի գնացքների և լոկոմոտիվային անձնակազմի անդամների վրա:

Հայտարարությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սահմանների փակումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, գրում է Sputnik Բելառուսը։

Տաթև Ֆռանգյան