Եվրոպան՝ COVID-19-ի իշխանության տակ․ սահմանափակումները խստացվում են

Լուրեր

18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
Բոլորը

Եվրոպական երկրները կրկին խստացնում են կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները։ Այսօրվանից երկրորդ համընդհանուր լոքդաունի է անցնում Մեծ Բրիտանիան։ Կիպրոսի իշխանությունները մինչև ամսվա վերջ ամբողջ երկրի տարածքում պարետային ժամ են սահմանել։ Մինչ այդ Չեխիայում, որտեղ արդեն գործում են սահմանափակումները, մեկ օրում մահացությունների թվի նոր հակառեկորդ է սահմանել, հաղորդում է vesti.ru-ն։

Հունաստանում միանգամից 3 հակառեկորդ է գրանցվել՝ վարակակիրների, մահացությունների և թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցող մարդկանց թվի։ Մայիսից ի վեր առաջին անգամ երկու շաբաթով երկրում փակվում են բոլոր բարերը, ռեստորանները, սրճարանները, կինոթատրոններն ու թանգարանները։

Իտալիայում պարետային ժամ է սահմանվել 22:00-ից։ Ուսանողները հեռահար են ուսանում, թանգարանները, խաղասրահներն ու առևտրի կենտրոնները փակ են։

Հետ չի մնում նաև Լեհաստանը․ այստեղ ևս հիվանդացության և մահացության թվի հակառեկորդ է գրանցվել, հիվանդանոցներում ազատ մահճակալների, թոքերի օդափոխության արհեստական սարքերի, ինչպես նաև բժիշկների պակաս կա։

Հունգարիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Գիշերային ակումբերը փակվել են, քաղաքում ավտոկայանատեղիներն անվճար են դարձել, որպեսզի թեթևացվի տրանսպորտի հոսքը։

Սերբիան ի վիճակի չէ հաղթահարել դեպի հիվանդանոցներ հիվանդների հոսքը, բուժհաստատություններում գրեթե տեղ չկա։

Դանիայում վիրուսը ներթափանցել է երկրի խորհրդարան և կառավարություն։ Պատգամավորներից մի քանիսը վարակվել են, մեկը՝ հոսպիտալացվել, նախարարների կաբինետի մի մասը՝ վարչապետի հետ միասին, ինքնամեկուսացված է:

Ֆրանսիայում օրական ավելի քան 50 հազար մարդ է հիվանդանում կորոնավիրուսով: Վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների 70 տոկոսը զբաղված է, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ծանր դեպքերի թիվը կրկնապատկվել է:

Տաթև Ֆռանգյան