Եթե պետականաշինության մեջ Իսրայելի նման արդյունք ունենայինք, հնարավոր է՝ Ադրբեջանը չհարձակվեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկման ժամանակ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, քննարկման վարող Արամ Աբրահամյանը Հյուսիսային Կորեայի օրինակը բերեց՝ նշելով, որ Հայաստանին այդ երկիրը նման չի ու այդ երկիրը չեն սիրում, բայց իրենց դեմ ոչ մեկը պատերազմ չի սկսում, որովհետև այդ երկիրը շատ լավ է զինված: Հայաստանը կարո՞ղ է երբևէ լինել այդքան ուժեղ սպառազինությունների առումով, որ ոչ մեկը ռիսկ չանի մեզ վրա հարձակվել:

Ի պատասխան՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը նշեց. «Աշխարհի պես հին ճշմարտություն կա՝ պետք է ուժեղ լինել: Մեծ հաշվով ուժն է որոշում ու մեր դիվանագիտությունը ուժի շարունակությունն է: Հիմա հարց ենք տալիս՝ կլինե՞ր պատերազմը, թե՞ չէր լինի: Հիմա մենք անթիվ տարբերակներից ունենք այս մեկը: Մի բան ակնհայտ է՝ 94-ից մեր պատերազմը չի ավարտվել…Եթե մենք պետականաշինական զարգացումների արդյունքում ունենայինք մոտ արդյունք, ինչպես եղավ Իսրայելում, հնարավոր է մեր վրա հարձակում չլիներ: Մենք այս 26 տարում փոխեցինք 4 իշխանություն: Մեր դեմ խաղացին նաև միջազգային զարգացումները: Վարձկան բաշիբոզուկների պատերազմը մենք տեսանք նաև սիրիական պատերազմում: Բաշիբոզուկային մարտավարությունը Էրդողանը փորձարկեց, ԱԹՍ-ների փորձարկում էլ տեսանք սիրիական ճակատում»:

Ըստ փորձագետի, մեր բանակի համար բաշիբոզուկները խնդիր չեն, որովհետև մոտիվացված չեն, ինչպես հայ զինվորը, երկրորդը՝ քանակով մեծ չեն, մեր խնդիրը եղան ԱԹՍ-ները: