Ռուսաստանը բացահայտ ասել է՝ կողմ է Արցախի 7 շրջան Ադրբեջանին հանձնելուն, բայց եթե հանձվեն, Ադրբեջանը կանգ չի առնելու․ Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ

-Պարո՛ն Մարտիրոսյան, բացի Արցախի դեմ ռազմական գործողությունները, այս օրերին Հայաստանում քննարկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի թեման։ Հայաստանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են սկսել ռազմական հնարավոր աջակցության վերաբերյալ։ ՀՀ պաշտոնյաները հայտարարում են, թե բավարարված են ՌԴ-ի պատասխանից։ Արդյոք իսկապես կլինի՞ ՌԴ-ից աջակցություն, ի՞նչ տեսք կունենա և ի՞նչ կարող է փոխել ներկա պատերազմում։

-Տեսեք, քննադատություններ Ռուսաստանի Դաշնության հասցեին շատ են հնչել և հնչում, ինչը հասկանալի է։ Բայց պիտի մի բան շատ բարձր գնահատենք՝ դա ռուսական ղեկավարության շատ անկեղծ խոսքն է այս թեմայի կապակցությամբ և այդ անկեղծությունն արժանի է գնահատանքի։ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը անկեղծորեն՝ բացահայտ և առանց կեղծելու ասել է, որ իրենք կողմ են 7 շրջանների հանձնմանը Ադրբեջանին, ընդ որում՝ դա ասվել է երկու անգամից ավելի։ Ընդ որում ակնհայտ է, որ եթե յոթ շրջանները տրվեն, ապա Ադրբեջանը կանգ չի առնելու դրանցով, Ադրբեջանը հիմա արդեն ձգտում է Շուշին գրավել, իրենց ձգտումը դա է։ Այսինքն՝ միամտություն է կարծել, թե խոսքը վերաբերում է միայն այդ յոթ շրջաններին և կարելի է դրանք հանձնելով համարել, որ մնացածն ապահով է։

Այդպիսի բան գոյություն չունի, դա աբսուրդի ժանրից է։ Եթե յոթ շրջանները գրավվում են Ադրբեջանի կողմից․․․ այդպիսի սցենարի պարագայում ԼՂԻՄ-ը արհեստական փոքրիկ միավոր է՝ գծված Ստալինի մատիտով քարտեզի վրա և որի հիման վրա հետագայում հռչակվել է ԼՂՀ-ն, դա ընդամենը Արցախի մի փոքրիկ մասն է, ընդհակառակը, իրենք նպատակ ունեն նաև Զանգեզուրը գրավել և գրավել մնացյալ Հայաստանը։ Սա իրենց երազանքն է, ստրատեգիական պլանն է, որին ձգտում են։ Ռուսաստանը նաև այդ հստակ պատասխանով անկեղծորեն ասել է, որ քանի դեռ թշնամու «ռազմական կոշիկները»  ՀՀ-ի տարածքում չեն, այսինքն՝ թշնամու զինվորներն ու զինտեխնիկան չեն մտել ՀՀ-ի տարածք, Ռուսաստանը կոնկրետ ներգրավվածություն  մարտական գործողություններին չի ունենալու։ Սա է ուղերձը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան