Ովքե՞ր են Սյունիքում Արցախի հարավային հատվածի կորստից խոսում․ Սեֆիլյանի ահազանգն ու «Իմ քայլի» արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆլյանի աղմկահարույց գրառումը, որի համաձայն՝ Սյունիքում փորձ է արվում տեղացիների շրջանում ձևավորել Արցախի հարավային հատվածի կորստի հետ հաշտվելու մթնոլորտ, իրականությանը չի համապատասխանում: Factor TV-ի հետ զրույցում պնդեցին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ Սյունիքից ընտրված պատգամավորները:

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանն այսօր, իր բնորոշմամբ, զարմանալի և շատ վտանգավոր երևույթի մասին էր բարձրաձայնել, որը, ըստ նրա, տեղի է ունենում Սյունիքում։ Նա հայտարարել էր, թե շեշտը դրվում է տարիներ շարունակ քողարկված ձևով շրջանառված, իսկ այսօր արդեն ուղիղ կերպով բարձրաձայնվող կեղծ և հակահայ մի տեսակետի վրա, որ Արցախի հարավի տարածքը հայկական չէր և որ հայկական է ընդամենը Խորհրդային Հայաստանի վարչական սահմանով գծված տարածքը։ Թե ով է նման տեղեկություններ տարածում, փորձեցինք ճշտել Ժիրայր Սեֆիլյանից, սակայն չհաջողվեց։

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն էլ, վերահաստատելով Սեֆիլյանի գրառման մեջ տեղ գտած մտահոգությունը, նշեց, որ Սեֆիլյանը պիտի որոշի՝ բացահայտե՞լ նման տեղեկություններ տարածողների շրջանակը, թե՞ ոչ։

Վարուժան Ավետիսյանը հրաժարվեց նաև հստակեցնել՝ Արցախի հարավային մասից հրաժարվելու ենթադրյալ տեղեկությունները ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական շրջանակներից են տարածում:

Ժիրայր Սեֆիլյանի կողմից հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, Factor TV-ի հետ զրույցում ասաց Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամի խոսքով՝ Սյունիքում խուճապ չկա՝ ո՛չ ռազմական գործողությունների, ո՛չ էլ կեղծ տեղեկությունների տարածման հետևանքով:

Սյունիքում դավաճանական տրամադրություններ սերմանողների մասին Սեֆիլյանի հայտարարությունը հերքում է նաև Սյունիքի մարզից ընտրված մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը: Factor TV-ի հետ զրույցում նա շեշտեց՝ Սյունիքն Արցախի համար առանցքային հենասյուն է և ռազմական թիկունք: Պատգամավորը նշում է՝ հատկապես պատերազմական այս թեժ օրերին ոչ միայն Սյունիքում, այլ ընդհանրապես չպետք է խոսել զիջումների մասին:

Ի վերջո, ովքե՞ր են փորձում «Սյունիքում ձևավորել Արցախի հարավային հատվածի կորստի հետ հաշտվելու մթնոլորտ»: Այս տեղեկության վերաբերյալ Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ ԱԱԾ-ից՝ արդյո՞ք փորձելու են պարզել, թե ով է նման տեղեկություններ տարածում Սյունիքում: Իրավապահ կառույցից փոխանցեցին, որ նման գրառումներով Ոստիկանությունն է զբաղվում:

Ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչությունից էլ հստակ չնշեցին՝ արդյո՞ք Սեֆիլյանի գրառման տեղեկություններն ուսումնասիրում են: Ասացին միայն՝ Ոստիկանությունը բոլոր գրառումներն է ուսումնասիրում: Եթե դրանց մեջ կան Կառավարության որոշման մեջ նշված կետեր, ապա համապատասխան հետևանքներ են առաջանում:

Նարեկ Կիրակոսյան