Ժամանակավորապես ՀՀ տեղափոխված Արցախի քաղաքացիների համար Երևանում սոցապսպասարկման շտաբ է բացվել. ԱՀ նախագահ

Լուրեր

28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
28.08.2026 | 15:38
Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը
28.08.2026 | 15:32
«Արարատ-Արմենիան» կխաղա նաև «Միլանի» դեմ․ հայտնի են Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները
28.08.2026 | 15:27
Զելենսկին հայտնել է Էնգելսում ռմբակոծիչի հարվածելու մասին
28.08.2026 | 15:19
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ
28.08.2026 | 15:10
Քոչարյանի վերաբերյալ գործը ՀԿԿ է ստացվել 2024-ին // ԱԲ գործիքները հասանելի կդառնան կրթական համակարգում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 15:02
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

«Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:

Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:

Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:

Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»: