Թե՛ Թրամփի, թե՛ Բայդենի հաղթանակով ԱՄՆ-ն չի փոխի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, վերաբերմունք՝ միգուցե․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյան

– Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ-ում սկսվել է նախագահական ընտրությունների քվեների հաշվարկը։ Հեղինակավոր լրատվամիջոցներ՝ CNN, Fox News, New York Times, տարբեր թվեր են հնչեցնում, սակայն ընտրական ձայների թվով առաջատարը, Հայաստանի ժամով կեսօրին, Ջո Բայդենն է։ Դուք ի՞նչ տվյալներ եք տիրապետում։

– Բնականաբար, հետևում եմ մի քանի լրատվամիջոցներից եկող տեղեկություններին։ Պետք է 270 ընտրիչի ձայն հավաքի թեկնածուն, որպեսզի հաղթի նախագահական ընտրություններում։ Այս պահի դրությամբ առջևում է Ջո Բայդենը, ունի 238 ընտրիչի ձայն, և 213 ձայն ունի Դոնալդ Թրամփը։ Սա դեռևս վերջը չէ, կան մի քանի նահանգներ, որոնք ամենակարևոր նահանգներն են լինելու, և ընտրությունների վճռորոշ հատվածները լինելու են հենց այս նահանգներում։ Այնպես որ՝ այդ 5-6 նահանգում դեռևս վերջնական արդյունքներ չկան, և ամեն ինչ կախված է հենց այդ նահանգների վերջնական արդյունքներից, որոնք, կարծում եմ, մոտակա ժամերի ընթացքում կլինեն, եթե լրացուցիչ բարդություններ չառաջանան։

– Ո՞ւմ են ընտրել հայաբնակ շրջանները։ Նախընտրական փուլում թե՛ Թրամփը, թե՛ Ջո Բայդենը փորձեցին շահել հայերի սիրտը՝ փաղաքշական խոսքեր հնչեցնելով։

– Հայ ընտրողները բնակվում են այն նահանգներում, որոնք միշտ ընտրում են Դեմոկրատական կուսակցության թեկնածուին, օրինակ՝ Քալիֆորնիան միշտ ընտրել է դեմոկրատներին, և կապ չունի՝ հայ համայնքն ինչպես է ընտրել այս նահանգում, Քալիֆորնիան ձայն է տվել դեմոկրատ թեկնածուին։ Նույնը վերաբերում է Նյու Յորքին, Մասաչուսեթսին, որտեղ ունենք մեծաթիվ համայնք, մեծ թվով հայեր են ապրում։ Երկրորդ մեծ համայնքը, Քալիֆորնիայից հետո, Բոստոն քաղաքն է։ Նյու Ջերսին ևս նահանգ է, որտեղ հայերը շատ են բնակվում, և այս բոլոր նահանգներն էլ դեմոկրատներին են ընտրել։ Նորից եմ ասում՝ բացարձակ կարևոր չէ, թե մերոնք ում կընտրեն, ձայների մեծամասնությունն այս նահանգներից միշտ գնում է դեմոկրատներին։ Բայց եթե խոսենք մեր համայնքի մասին, միանշանակ չկա կոնկրետ դիրքորոշում թեկնածուների մասով, համայնքում ընտրել են թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին հավասարապես։

– Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը, ապա կարելի՞ է ակնկալել, որ Արցախի հարցով ԱՄՆ-ն ավելի կակտիվացնի ջանքերը։ Հիշում ենք, որ Թրամփը նախընտրական շրջանում, ըստ որոշ գնահատականների, հայամետ հայտարարություններ արեց՝ գովեց հայերին, Արցախի խնդիրը զուգահեռեց Կոսովոյի հետ՝ ասելով, որ հեշտորեն կլուծեն և այլն։

– Դրանք նախընտրական հայտարարություններ էին։ Եթե հետևել եք այդ ելույթին, ապա տեսել եք, որ նախընտրական արշավներից մեկի ժամանակ հայկական դրոշներով մարդիկ կային, տեղում ինչ-որ բաներ էին բացականչում, և Թրամփը ուշադրությունն այդ կողմ ուղղեց ու հայերի մասին դրական խոսքեր շռայլեց։ Չեմ կարծում՝ նախագահի փոփոխությամբ ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը կփոխվի, կարծում եմ՝ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոփոխության չի ենթարկվելու թե՛ Թրամփի, թե՛ Բայդենի ընտրվելու պարագայում։ Ամերիկյան հետաքրքրությունները մեր տարածաշրջանում բավականին շատ են և բավականին բազմաշերտ, և ես կարծում եմ՝ ԱՄՆ-ն քաղաքականության այն գիծը, որ ունեցել է թե՛ Արցախի հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, թե՛ տարածաշրջանային խնդիրների, թե՛ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հարցում, դրանք էական փոփոխությունների չեն կարող ենթարկվել։

– Ջո Բայդենը նախընտրական փուլում կոչ էր արել Թրամփին՝ ուղիղ բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ անհապաղ դեէսկալացիայի հասնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Դուք ասում եք, որ քաղաքականության մեծ փոփոխություններ չեն լինի։ Այնուամենայնիվ, երբ նման տեսակետներ են հայտնվում, արդյո՞ք դա ապագա նախագահի համար պարտավորեցնող չէ և ի՞նչ սպասել, եթե Բայդենը ընտրվի։

– Չեմ կարծում, որ այստեղ տեղին է «պարտավորեցնող» բառն օգտագործել։ Ի վերջո, իր արտաքին քաղաքականությունն ԱՄՆ-ն է որոշում և նրա նախագահը։ Ինչ վերաբերում է Բայդենին, նրա դիրքորոշումը մեզ հայտնի է՝ հայտարարություններ եղան։ Բայդենը առանձնապես չի փոխել իր դիրքորոշումը՝ սկսած այն ժամանակվանից, երբ ԱՄՆ փոխնախագահն էր Օբամայի վարչակազմում։ Իհարկե, Հայաստանի նկատմամբ վերաբերմունք, հնարավոր է, փոխվի, մեր իշխանությունները մեկ-երկու բարձր մակարդակի հանդիպում ունենան ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ Սպիտակ տանը, բայց ես նորից եմ կրկնում, որ ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում գլոբալ փոփոխությունների չի ենթարկվի։ Եթե Իրանի հետ ԱՄՆ-ն գնա միջուկային համաձայնագրի կնքման կամ վերակնքման, այս դեպքում լարվածությունը մի փոքր կթուլանա, բայց գլոբալ առումով Իրանը շարունակվելու է դիտարկվել ԱՄՆ-ի կողմից հիմնական ախոյան մեր տարածաշրջանում, նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Թուրքիայի պարագայում էլ Միացյալ Նահանգները չի փոխելու քաղաքականությունը։ Համարվում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և այսօր մի քիչ լավ չեն ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները փոփոխության չեն ենթարկվի։

Բայդենը նշել է՝ ԱՄՆ վարչակազմը պետք է Թուրքիային և ՌԴ-ին կոչ անի դադարեցնել բորբոքելու հակամարտությունը՝ զենքեր մատակարարելով, Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկաններ։ Ըստ Բայդենի՝ ԱՄՆ-ն եվրոպացի գործընկերների հետ պետք է գլխավորի ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը։ Բայդենն ասել է նաև, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը «հենց դրանով էլ կզբաղվի»։ Բայդենը ցանկալի՞ նախագահ է հայկական շահի տեսանկյունից։

– Բայդենը մի քանի խոստում տվել է, օրինակ՝ խոստացել է «907» բանաձևը կասեցնել։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Դա օրենքի հոդված է, որով արգելվում էր Ադրբեջանին օգնություն տրամադրել՝ որևէ տեսակի։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Միացյալ Նահանգների նախագահը հնարավորություն խնդրեց, որպեսզի շրջանցի այդ բանաձևը և օգնություն տրամադրի Ադրբեջանին, ինչը չի կարող ուղղվել Հայաստանի և Արցախի դեմ։ Հիմա ամեն տարի այդ օրենքը շրջանցում և օգնություն են ցույց տալիս։ Բայդենը խոստանում է, որ դա կփոխվի, և Ադրբեջանին այլևս օգնություն չի տրամադրվի։ Բայց եթե նույնիսկ Թրամփն ընտրվի, դա չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել այս ուղղությամբ, որպեսզի արգելվի ամերիկյան որևէ օգնություն Ադրբեջանին։ Այո՛, Բայդենը խոստացել է Հայոց Ցեղասպանության ճանաչում, դա հայ համայնքին տված նրա երկրորդ խոստումն է։ Առաջին անգամ խոստացել էր, երբ նա Բարաք Օբամայի հետ պայքարում էր ԱՄՆ նախագահի աթոռի համար, ընտրվելուց հետո մոռացան։ Եվ հիմա ես վստահ չեմ՝ Բայդենը որքանո՞վ է պատրաստ այս խոստումը պահել և կատարել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան