Ազգային ժողովը պարգևատրումների հաշվին 252 մլն դրամ գումար է տնտեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

2020 թվականի բյուջեում երկու անգամ խոշոր վերանայում է տեղի ունեցել: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

«Առաջինը կապված է եղել համավարակի հետ, որի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ վերաբաշխել է 503 միլիոն դրամ, սա տեղի է ունեցել կառավարության որոշումներով: Այստեղ ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրման հոդվածը, գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից:

Երկրորդ անգամ, արդեն ռազմական դրությամբ պայմանավորված, 100 միլիոն 500 հազար դրամի գումար է վերադարձվել պահուստային ֆոնդ: Սա արդեն տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ դերի բարձրացման ուղղված միջոցառումների հոդվածից:

2020 թվականի ընթացիկ կատարման մասով ևս ունենք տնտեսումներ, որոնք այս պահին չեն վերադարձվել պահուստային ֆոնդ, թերևս ամենամեծը կրկին պարգևատրման ֆոնդն է: Այստեղ ունենք շուրջ 252 միլիոն դրամ չօգտագործված գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ համավարակով պայմանավորված, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովում ինչպես աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել»,- նշեց Սիրականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: