Ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է. Ջանջուղազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը չի պատրաստվում 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատել: Փորձ է արվելու կատարել քայլեր, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի տնտեսական աճը վերականգնելու համար: Այս մասին «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարԱտոմ Ջանջուղազյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ համավարակային և պատերազմական իրավիճակի պայմաններում ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական.«Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ են արդյոք էական կրճատումներ, խնայողություններ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար:

Ատոմ Ջանջուղազյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է: «Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ», – ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի, Ջանջուղազյանը պատասխանեց, որ դա տեղի է ունենում նաև այսօր, և այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաև հաջորդ տարի:

Մանրամասները՝ տեսանյութում: