Մենք պետք է ամբողջության մեջ ընկալենք Ռուսաստանի լեգիտիմ շահերը տարածաշրջանում. Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն այս պահին ամենաբարձր մակարդակով պահպանվում են: Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները ամենօրյա շփումների մեջ են, և սերտ հարաբերություններ են հաստատվել: Ռուսաստանի դերակատարությունը, միջնորդությունը այս խնդրում ունի անփոխարինելի նշանակություն, և ՌԴ քայլերը և պարտավորությունները պետք է դիտարկենք ամբողջության մեջ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, քանի որ Դավիթ Բեկ համայնքը, որը հրետակոծության է ենթարկվել, ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում է, պատգամավորը նշեց, որ ավելի շատ երկկողմ հարաբերություններ վրա պետք է ուշադրություն դարձնել:

«Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն առավելագույնն է անում երկկողմ հարաբերությունների մակարդակում: ՀԱՊԿ-ը բազմաթիվ անգամներ ձախողել է և «քննությունը» չի հանձնել՝ որպես կենսունակ ռազմաքաղաքական դաշինք: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի անդամակցությունը այդ դաշինքում առավելապես մեր դաշնակից Ռուսաստանին զորավիգ լինելու նպատակ է հետապնդել, և ՀԱՊԿ անդամակցության շնորհիվ մեզ հնարավորություն է տրվել ներքին գներով ՌԴ-ից սպառազինություն ձեռք բերել:

Այս պահին հասկանալով հեռանկարը, թե ինչպիսին կլիներ այդ դաշինքի անդամ առնվազն երկու երկրների արձագանքը Հայաստանի պաշտպանության հարցում դաշինքի ներուժն օգտագործելու առումով, կարծում եմ, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից կոնսենսուսով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը ձեռնպահ կմնա դիմելու ՀԱՊԿ-ին, փոխարենը ՌԴ-ն ամբողջությամբ ստանձնում է պաշտպանության և աջակցության համալիր հարցերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանին: Այդ իմաստով մտահոգվել չարժե, որովհետև Ռուսաստանը լիուլի կատարում է իր դաշնակցային պարտավորություններըաբաջանյանը»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: