Վարչապետի նամակի արդյունքում խորհրդակցությունները ՀՀ-ի և ՌԴ-ի միջև սկսված են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.11.2020 | 15:15Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ դիմել է ՌԴ նախագահին՝ հաշվի առնելով այն, որ ռազմական գործողությունները Հայաստանի սահմաններին են մոտեցել: Այս մասին ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը դիմելու ՀԱՊԿ-ին, քանի որ արդեն հրետանակոծվում է Հայաստանի Դավիթ Բեկ համայնքը, և կա զոհ:
«Այդ առնչությամբ վարչապետը խնդրել էր անհապաղ խորհրդակցություններ սկսել. Խորհրդակցություններն արդեն սկսված են: Վարչապետը ՌԴ նախագահին դիմել էր՝ հղում կատարելով հայ-ռուսական պայմանագրին»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ վարչապետի նամակ-դիմումը և խորհրդակցությունների մեկնարկը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի սկիզբ:
Մանրամասները՝ տեսանյութում: