Թուրքական ապրանքների արգելքը գնաճի չի հանգեցնի. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
03.11.2020 | 13:19Ընթացիկ տարին կավարտենք 6 տոկոս տնտեսական անկմամբ՝ 2019-ի համեմատությամբ՝ ավելի ցածր ցուցանիշով: Եկող տարի կունենանք 5 տոկոսի չափով վերականգնում՝ աճ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ 2021թ. հունվարից նախատեսվում է, որ Թուրքիայից ապրանքներ չեն ներկրվելու, քանի որ արգելք է դրվելու, Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց. «Որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին… Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո շուկայում գնաճ չի լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: