Ճապոնական կողմը 2021-2023թթ. համար հայտարարում է «SDG Global Leader» երկարաժամկետ կրթաթոշակի մրցույթ. ԿԳՄՍՆ
Հասարակություն
02.11.2020 | 19:34Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակում ճապոնական կողմը 2021-2023թթ. համար հայտարարում է «SDG Global Leader» երկարաժամկետ կրթաթոշակի մրցույթ:
Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք ապագայում իրենց ներդրումը կունենան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության զարգացման մեջ:
Կրթաթոշակին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 6-ը լրացված հարցաթերթիկն անհրաժեշտ է փոխանցել ՀՀ-ում JICA գրասենյակ: