Կառավարությունն առաջարկում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ից դարձնել 4. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2020 | 17:35Կառավարության կողմից մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ից դարձնել 4: Առաջարկը պայմանավորված է Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ:
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ավելի վաղ ունեցած ելույթում նշել էր՝ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան տեղակալ, տեղակալներ, նրանց պաշտոնի կնշանակի, կազատի համայնքի ղեկավարը: