Ի՞սկ ով է պատասխանատու Արցախի համար, ո՞վ ունի նման մանդատ. Ստեփան Դանիելյան

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեք հասկանանք վիճակը:

Հայաստանի ղեկավարը նամակ է գրել Ռուսաստանի ղեկավարին, որին հստակ պատասխան է տրվել. «մենք» պատասխանատու ենք Հայաստանի առջև, սակայն նման պարտավորություն Արցախի հանդեպ չենք ստանձնել։ Այսինքն, Արցախի համարՌուսատանը չունի միջազգային մանդատ։ Ամեն ինչ հստակ է։ Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, ինչի համար շնորհակալ ենք։ Եթե դա չլիներ, հիմա Երևանը Մարդակերտի վիճակում կլիներ։

Ի՞սկ ով է պատասխանատու Արցախի համար, ո՞վ ունի նման մանդատ։

Արցախի համար միջազգայնորեն լեգիտիմ մանդատ ունեն Մինսկի Խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը՝ երեքը միասին։ Մանդատը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից եւ այդ մանդատը ոչ Ադրբեջանն է վիճարկում, ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան։

Այսինքն, Արցախի վիճակի համար պատասխանատու են այդ երկրները։ Պարզ է, որ միայն մեկ կողմին դիմելով, պատասխանատու չես համարում մյուս երկուսին, դրանով հիմք ստեղծելով, որ նրանք մի կողմ քաշվեն։

Որպեսզի Ռուսաստանը կարողանա գործել իր ազդեցության ոլորտում, պետք է ունենա մյուս կողմերի մանդատն, ինչն անթաքույց բազմիցս նշվել է։

Կարծում եմ, որ պետք է հաջորդ քայլը կատարել, վարչապետը նմանատիպ նամակով պետք է դիմի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարներին՝ անհատապես։ Դրանով նրանց պատասխանուտու համարելով ներկա եւ ապագա վիճակի համար․ «ձեռ ես տվել, պետք է խաղաս» սկզբունքով։

Երբ պաշտոնապես դիմում ես, ապա ստիպված են պաշտոնապես պատասխանել։ Կարևոր է, որ հարցադրումները լինեն ճիշտ և կոնկրետ, որ պատասխանները լինեն ոչ խուսափողական։

ԱՄՆ խաղաղապահների առաջարկի վերաբերյալ պետք է կոնսուլտացիաներ սկսել Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ։ Հիմա գործընթացը փակուղում է, դա պետք չէ թույլ տալ։

Հ․Գ․ Պետք է նշել, որ այստեղ արդեն Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության հարց այլևս չկա, որովհետև Թուրքիան բացեիբաց հայտարարում է, որ Արցախում հարցերն արդեն ինքն է լուծում, ոչ թե Ադրբեջանը։ Սա արդեն այլ հարթության խնդիր է։