Վանդալիզմ Ֆրանսիայում․ հայ համայնքը դիմել է կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

Լուրեր

28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործը կքննի Երևանի դատարանը
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
28.08.2026 | 15:38
Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը
Բոլորը

Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը:

Փափազյանը նշեց, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

«Վիենում, Դիժոնում, Դիսենում ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի վերահսկողության տակ են, հակահայ ցույցեր կազմակերպեցին։ Այս գործողությունը դրանց հետևանքն է։ Մեզ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 67 հոգի տարվել է ոստիկանություն։ Մենք չենք ցանկանում մտնել քաղաքացիական կռիվների մեջ», – ասաց Մուրադ Փափազյանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան շատ լուրջ է վերաբերվում այս ցույցերին, որովհետև նույն ժամանակ ծանր քաղաքական բախումներ են տեղի ունենում Թուրքիայի նախագահի և Էմանուել Մակրոնի միջև։

«Պատերազմն Էրդողանն ուզում է նաև բերել Եվրոպա։ Ես համոզված եմ, որ Ֆրանսիայում այս մթնոլորտն ուղղակիորեն Էրդողանի աշխատանքն է։ Անմիջապես պետք է պահանջել, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, բանակցությունները, որ զարմանալիորեն շարունակվում են Եվրամիության հետ, պիտի դադարեն», – ընդգծել է Փափազյանը։

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանը նաև անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին։ Նրա խոսքով՝ կան քաղաքներ, որ մոտ օրերս պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որոշ քաղաքներ էլ դեկտեմբերին են պատրաստվում ճանաչել։ Ֆրանսիայի Ազգային Ժողովում 20 պատգամավորներ ներկայացնելու են մի բանաձև, որով կոչ կանեն Ֆրանսիայի նախագահին՝ ճանաչել Արցախի անկախությունը։