Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժածներին

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԹ կառավարությանը։

Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Այսպիսով, ՄԹ-ն 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ փաթեթով ճգնաժամից տուժած խաղաղ բնակիչներին կտրամադրի խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ, վիրակապեր: Մարտերում տուժած անձինք, նաև երեխաները կստանան բուժում առողջապահական հաստատություններում կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքող անձանցից: Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ:

«Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթով ԼՂ հակամարտությունից տուժածներին կտրամադրվի կենսական նշանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այնքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպն էլ երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի ջանքերում ՄԹ-ի ներդրման համար: «Դոնորներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից ստացված բարձրորակ աջակցությունը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործունեություն իրականացնել՝ զինված բախումներից և այլ իրավիճակներին տուժածների համար»,- ասել է նա:

Հայտարարությունում նշվում է, որ ՄԹ աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները: