Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են անհապաղ մի շարք քայլեր կատարել․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Համանախագահները հոկտեմբերի 30-ին Ժնևում առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ:

Համանախագահները կողմերին ևս մեկ անգամ կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը` համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատեցին պաշտոնական Փարիզի հետ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնի հետ հոկտեմբերի 25-ին:

Չխոչընդոտելով զինադադարի կամ այլ պարտավորությունների կատարմանը՝ կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր, այդ թվում՝

– Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները,

– Կողմերն ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատում զոհերի մասունքների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով օգնության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները,

– Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին են փոխանցելու ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը`մուտքի ապահովման և վերջնական փոխանակման նպատակով,

– Կողմերը գրավոր մեկնաբանություններ և հարցեր են տրամադրելու՝ կապված հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետով հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ»։

ԵԱՀԿ հայտարարության մեջ նշվում է նաև, որ կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակման մեջ են, ինչն ուղղված է հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը։

«Համանախագահները կշարունակեն ինտենսիվ կերպով աշխատել կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։