ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը։ Այս մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից․

2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիաննի Բուքիքիոն։

«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում՝ Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի սահմանադրական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ և Ձեր դատարանը մասնակցում է մեր «Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի» աշխատանքներին», – իր ուղերձում մասնավորապես նշում է Ջիաննի Բուքիքիոն։

Իր պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։

«Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի սահմանադրական դատարանի վճռականությունը և ակնկալում եմ, որ մոտ ապագայում կկարողանանք որակապես նոր լիցք հաղորդել մեր երկկողմանի գործակցության օրակարգին՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության երաշխավորմանը», – հավելել է ՍԴ նախագահը։