Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյակին. ԿԳՄՍՆ

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյակին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Փոխնախարարի խոսքով` գիտաժողովի մեկնարկը խորհրդանշական է. 102 տարի առաջ հենց այսօր կնքվել է Մուդրոսի զինադարադը, 100 տարի առաջ հենց այս օրն է առանց կրակոցի հանձնվել Կարսը:

«Այսօր` Արցախյան հերոսամարտի օրերին, խոսվելու է 100 տարի առաջվա Կիլիկյան հերոսամարտերի մասին: Ինչ-որ առումով խառնված են հերոսական և, մեղմ ասած, ոչ հերոսական պատմական հիշողությունները: Բայց հենց հիմա Արցախյան ճակատում մերժվում է ոչ հերոսականը: Այն կրկնվում է ոչ միայն պատերազմի ընդհանրական փաստով, այլև բաղադրիչներով՝ նույն անփոփոխ որակներով ոսոխը, գրեթե նույն աշխարհը, մեր ժողովրդի հզոր կամքն ու անսահման խիզախությունը և ամենակարևորը՝ ապավինումը մեր մտքին և ուժին: Այո, դեժավյու է, սակայն մեկ կարևոր տարբերությամբ՝ այսօր ունենք հայոց անսասան պետականություն: Պատմության դասերը մեզ փոխում են և արդեն իսկ փոխել են: Կեցցե հայոց անպարտելի բանակը, և անսպառ քաջություն ու անհանդուրժող կեցվածք մեր պետության նկատմամբ ոտնձգած որևէ բանակի կամ ահաբեկչական հրոսակախմբի հանդեպ»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիչ Եղիա Ճէրէճեանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Միջազգային գիտաժողովի քննարկումներն ընթացել են հետևյալ խորագրերի ներքո` «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականության օրակարգում», «Ջարդ, տարագրություն, «վերադարձ մնացորդաց»», «Կիլիկիահայության գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայություններ», «Ազգախնամ գործունեությունը Կիլիկիայում», «Կիլիկիահայության մշակութային ժառանգություն, ոչնչացում, վերադարձի հեռանկարներ»:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի վաղը` հոկտեմբերի 31-ին: Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը: