Սիրիայում ՌԴ կործանիչների հարվածներից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն հեռացել է այդ տարածքներից

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի ուժերը, ՌԴ նշանակալի աջակցությամբ, շարունակում են «Իսլամական պետության» ահաբեկիչներից մաքրել այն տարածքները, որտեղ այդ կազմակերպության բջիջներն ակտիվացել էին, մասնավորապես՝ Համա, Հոմս, Ալ-Ռաքքա և Դեյր Զոր անապատային շրջաններում: Այս մասին հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը (SOHR)։

Այս առնչությամբ SOHR-ի աղբյուրները հայտնում են, որ շուրջ 20 ռուսական կործանիչներ և Ասադի վարչակազմին պատկանող մի քանի ուղղաթիռներ հարվածներ են հասցնում Ալ-Ռաքքա անապատում և Համայի արևելյան արվարձաններում ահաբեկիչների դիրքերին:

Իր հերթին Al-Masdar News-ը հայտնում է, որ այսօր թուրքական ԶՈՒ-ն սկսել է դուրս բերել ուժերը Համայի հյուսիս-արևմուտքում գտնվող իր դիտակետից:

Համա նահանգում SOHR-ի դաշտային աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի՝ Շեր Մաղեր ռազմական կետից դուրսբերումը վերահսկել է Սիրիայի Արաբական բանակը (SAA)։

Տեղեկացվում է, որ թուրք զինվորականները ճանապարհ են ընկել դեպի Իդլիբ նահանգի հարավային շրջաններ ու պետք է տեղակայվեն Քաֆին քաղաքում։

Տաթև Ֆռանգյան