Ֆ․ Ցոլակյանի ուղերձը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ

Լուրեր

17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
Բոլորը

Ֆ․ Ցոլակյանի ուղերձը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ,

հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է, և այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ բնակչությանը պաշտպանելով, հայրենիքի սահմանների վրա մարտնչելով: Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Ցավոք սրտի, ունենք նաև թանկագին կորուստներ, և մեր խոնարհումը նրանց հիշատակի առաջ: Ձեր շարքերում կան վիրավորներ, որոնց շուտափույտ ապաքինում եմ ցանկանում:

Ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն և այս պատերազմում վերջնական հաղթանակի անկոտրում կամք: Այս պատերազմը ձեզանից առավելագույն հոգատարություն ու պատասխանատվություն է պահանջում, և դուք անում եք անկարելին` բարձր պահելով փրկարարի կոչումը, պատիվն ու արժանապատվությունը:

Սիրելի՛ գործընկերներ,

Ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեր երկրի համար. յուրաքանչյուրդ՝ առանձին-առանձին:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ՀԱՂԹԱՆԱԿ:

Մենք հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ:

Խիղճ և խաղաղություն բոլորիս: