Մոսկվայում չեն հերքում՝ ԼՂ-ում կռվող սիրիացի վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն չի հերքում վտանգի առկայությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայից և Լիբիայից վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան:

«Նման վտանգը, իհարկե, չի կարելի ժխտել։ Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում։ Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը, մեկ քայլ առաջ ընկնելով աշխատել»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ռուսական իրավապահ համակարգը համակ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և, ինչպես ասում են, ձեռքը զարկերակին է պահում»,- եզրափակել է Սիրոմոլոտովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, թե կան տեղեկություններ, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի, ընդ որում՝ խոսքը գնում է հազարավոր արմատականների մասին:

Տաթև Ֆռանգյան