Արդյոք Հայաստանը ճիշտ վարվեց՝ ՄԱԿ-ում «կողմ» քվեարկելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չճանաչելուն․ քաղաքագետները տարակարծիք են

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չճանաչելուն կողմ է քվեարկել հետևելով Ռուսաստանի օրինակին,- Factor.am-ին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ ցանկալի չէր կողմ քվեարկել մի բանաձևի, որի նախաձեռնողները Հայաստանի բարեկամները չեն․ «Այդ որոշմանն առնվազն կարելի էր ձեռնպահ քվեարկել։ Միացյալ նահանգների ներկայացուցիչը ՄԱԿ-ում և նախագահ Թրափն էլ հայտարարել էին, որ վերանայելու են հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք իրենց աջակցությունը ստանում են, սակայն դեմ են քվեարկում ամերիկյան քաղաքականությանը»։

Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական օգնությունը այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն բանաձևին, քաղաքագետը դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինեն Հայաստանին ուղղված Թրամփի քայլերը, սակայն նշում է, որ ոչինչ բացառել պետք չէ․ «Հայաստանի համար դժվար է ասել, թե ինչպիսի որոշում կկայացնի Դոնալդ Թրամփը, քանի որ Հայաստանը ԱՄՆ-ի դաշնակից պետություններից չէ։ Թերևս առաջին հերթին խոսքը վերաբերում էր ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Բայց, իհարկե, հաշվի առնելով Թրամփի բիզնես-մտածողությունը, ոչինչ չի կարելի բացառել։ Որքան ներդրում կանեն գործում, այնքան էլ՝ կստանան»։

Հիշեցնենք՝ բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա այն դեպքն է, երբ Հայաստանը չի քվեարկել որևէ երկրի դուր գալու համար, այլ հաշվի է առել սեփական շահերը․ «Հայաստանը կանգնած էր վատի և վատագույնի ընտրության առաջ։ Այստեղ լավ որոշումներ չկային և Հայաստանը շարժվեց նվազագույն ռիսկերի ճանապարհով»։

Հայաստանի այս որոշումը, մեզ հետ զրույցում, սխալ որակեց ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը՝ նշելով, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը չմասնակցելն էր, կամ գոնե առնվազն ձեռնպահ քվեարկելը․ «Հայաստանի կողմից նման քայլ կատարելը շեղում էր կոմպլեմենտարիզմից։ Ռիսկների մասին խոսելիս, պետք է նշեմ, որ կար միտում հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման, և չի բացառվում, որ կարող են վտանգվել այդ հարաբերությունները։ Իսկ ԱՄՆ-ի պարագայում, եթե հաշվի առնենք Թրամփի կոշտ հայտարարությունները, ապա Հայաստանի կողմից նման որոշումը կարող է ճնշման լծակ դառնալ։ Եթե շատ ավելի կոնկրետության մեջ նայենք, ապա ԱՄՆ-ն գործ ունի մի սուբյեկտի հետ, որն իրենց համար մեծ նշանակություն չունի։ Իսկ այս փաստը հետագայում ԱՄՆ կօգտագործի, թե ոչ՝ ասել չեմ կարող»,- եզրափակեց փորձագետը։

 

Լիլիթ Շաբոյան