Սահմանափակվում է COVID-ից մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Առողջապահության նախարարությունն այսօրվանից սահմանափակում է COVID-19-ից մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Մինչև այսօր մահացած պացիենտների թիվը հրապարակելիս նշվում էր նաև նրանցից յուրաքանչյուրի տարիքը, սակայն այսօր նախարարությունը տեղեկացրել է, որ համավարակից մահացել է 29 մարդ։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ին փոխանցեց՝ նախարարությունը որոշել է, որ նպատակահարմար չէ նման տեղեկատվության տրամադրումը։ Խոսնակը չպարզաբանեց, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել՝ նպատակահարմարությունը որոշելու համար։

Երեկ կատարվել է 5․027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2․383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է:

Գերատեսչությունից նաև հայտնում են՝ կորոնավիրուսով վարակված 424 հիվանդ ենթակա է հոսպիտալացման, սակայն ազատ մահճակալները շուրջ 100-ով քիչ են։ Ազատ է 311 մահճակալ։

Նարեկ Կիրակոսյան