Սեֆիլյանը կոչ է անում համայն հայությանը ուժային կենտրոններից պահանջել ոչ թռիչքային հայտարարել պատերազմի ամբողջ գոտին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել կոչով՝ միջոցներ ձեռնարկել պատերազմական գոտին ոչ թռիչքային դարձնելու համար։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայրենակիցնե՛ր, Արցախում վիճակը շատ ծանր է:

Պատերազմի առաջին իսկ օրերից պնդել ենք, որ անհրաժեշտ է արտաքին քաղաքական ճիշտ վերադիրքավորման միջոցով ձեռք բերել դաշնակիցներ և ստանալ աջակցություն:

Այդ աջակցությունը հիմնականում պետք է օգնի ոչ թռիչքային դարձնելու պատերազմական գոտին:

Քանի դեռ թշնամին օդում գերակայություն ունի, մենք շարունակելու ենք կրել տարածքային և մարդկային ծանր կորուստներ:

Ցավով ստիպված եմ արձանագրել, որ գործող կառավարությունը ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ: Դրա փոխարեն արտաքին քաղաքականության ռեսուրսի հիմնական մասը ծախսվում է Արցախի անկախությունը ճանաչելու կեղծ, վնասակար և անիրագործելի նպատակի վրա:

Նույն նպատակին է ծառայեցվում նաև Սփյուռքի հայության էներգիան:

Մինչդեռ վիճակն իսկապես շատ ծանր է: Անշուշտ, մենք համոզված ենք, որ ի վերջո ջախջախելու ենք թշնամուն: Սակայն թշնամուն հաղթելու անհրաժեշտ քայլեր կան, որոնցից առաջնայինը նրա օդային գերակայությունը չեզոքացնելն է:

Հաշվի առնելով, որ գործող կառավարությունից որևէ հույս չկա, Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր երևելի հայերին կոչ եմ անում ժամ առաջ լծվել ամենակարևոր խնդրի լուծման գործին՝ ազդեցիկ պետություններից և ուժային կենտրոններից պահանջել ոչ թռիչքային հայտարարել պատերազմի ամբողջ գոտին»։