Ադրբեջանը հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումից․ Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բանակցություններում գլխավոր խոչընդոտն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կայուն հրադադարի պարտավորություն ստանձնել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում համատեղ հայտարարություն ընդունեցին, որի «կետերն իրենցից ճանապարհային քարտեզ են ներկայացնում»։

«Առաջին երեք կետերը, որոնք վերաբերում են կրակի դադարեցմանը, դրա կոնկրետ չափորոշիչների համաձայնեցման, զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման անհրաժեշտությանը, պետք է իրագործվեն անհապաղ և առանց նախապայմանների։ Բանակցություններում գլխավոր խոչընդոտն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կայուն հրադադարի պարտավորություն ստանձնել։ Ադրբեջանը հրաժարվում է վերիֆիկիացիոն մեխանիզմների ստեղծումից, նրա վաղեմի դիրքորոշումն է՝ խուսափել կայուն հրադադարի ռեժիմից և տեղ թողնել փոխադարձ մեղադրանքների համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ներկայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվում վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ։

«Առայժմ Ադրբեջանը հրաժարվում է կառուցողական մասնակցել կրակի դադարեցման ռեժիմի չափորոշիչների մշակմանը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները»,- հավելել է նա։