Թուրքիայի նեոօսմանական արշավը հայերի դեմ․ The American Conservative-ի անդրադարձը

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան The American Conservative պարբերականը հոդված է հրապարակել հայերի դեմ Թուրքիայի նեոօսմանական արշավի մասին՝ անդրադառնալով նրան, որ ԼՂ-ի վրա հարձակումը Թուրքիայի նախագահ Էրդողանի կայսերական վերջին քայլերից է։ Հատկանշանական է, որ հոդվածի հեղինակը թուրք լրագրող ու քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլութն է, որն աշխատում է արևմտյան հայտնի պարբերականների համար։

Հոդվածագիրը նշում է, որ վերջին 4 շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն անխնա հրետակոծվում է Ադրբեջանի կողմից, որին ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամության թեկնածու Թուրքիան։ Հեղինակը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ այս երկու ժողովուրդները, որոնց ընդհանուր բնակչությունը 100 մլն է, թիրախավորել են Արցախն ու Հայաստանը, որոնք շրջափակված, ցեղասպանությունից փրկված պետություններ են՝ 3 մլն բնակչությամբ։

Հոդվածվում ասվում է, որ դեռ օգոստոսի 24-ին Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունն իր թվիթերյան էջում տեսանյութ էր հրապարակել, որն անվանել էր «Կարմիր խնձոր»՝ գրելով․ «Մեզ համար կարմիր խնձորը նշանակում է մեծ ու ուժեղ Թուրքիա։ Սա մեր ազգի սուրբ երթն է։ Կարմիր խնձորն այն է, ինչին ձգտում է ամբողջ մարդկությունը Ջիբլարթարից մինչև Հեյջազ, Բալկաններից մինչև Ասիա»։

Տեսանյութում ներկայացված են Թուրքիայի ԶՈՒ-ն և նախագահ Էրդողանը՝ որպես միջնադարյան սելջուկյան տոհմի ու Օսմանյան կայսրության ներկայացուցիչ, ինչպես նաև առկա են թուրք նվաճողների լուսանկարները, որոնք աղոթում են Սուրբ Սոֆիայում՝ պատմական քրիստոնեական տաճարում, որը հուլիսի 10-ին վերածվեց մզկիթի։

Տեսանյութում նաև Էրդողանի խոսքերն են․ «Մենք նվաճումներ ենք ունեցել։ Ալլահը կպարգևի մեծ հաղթանակ»։

Լրատվամիջոցը գրում է, որ թուրքական կառավարության տեսանյութի հրապարակումից մեկ ամիս անց Ադրբեջանը, որը Թուրքիայի դաշնակիցն է, հարձակվում է հայկական մեկ այլ տարածքի՝ պատմականորեն հայկական Արցախի վրա, որը դեռևս չճանաչված պետություն է։

Հոդվածում նաև անդրադարձ կա Արցախի պատմությանը, որը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Արցախյան այժմյան պատերազմը հոդվածագիրը բնութագրում է որպես ցեղասպանության շարունակություն և մեջբերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ի հետ հարցազրույցում ասած խոսքերը․ «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ 100 տարի անց շարունակելու հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը»։

Հեղինակը գրում է, որ Թուրքիան և Էրդողանը մինչև օրս ժխտում են Հայոց ցեղասպանությունը։

Ներկայացվում են նաև Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունները, որը բավական տագնապալի է որակվում։ Հեղինակը գրում է, որ փաստագրված են դեպքեր, երբ ադրբեջանցի պետական պաշտոնյաներն իրենք են ներգրավված հայերի դեմ ատելության տարածման գործում, կոչ են անում հայերի դեմ բռնություններ կիրառել՝ նրանց անվանելով «մակաբույծներ», «հիվանդություն», «քաղցկեղային ուռուցք» և այլն։

Հոդվածագիրը նշում է, որ հիմա էլ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Արցախի դեմ պատերազմում։

«Թուրքիան ու Ադրբեջանն իրենց համարում են «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Գաղտիք չէ, որ Էրդողանի կառավարության նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիայի տարածքներն ընդլայնելու միջոցով։ Այդպիսի Թուրքիայի քարտեզները վերջին տարիներին ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում, թուրքական կառավարությունն էլ ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Թուրքիան ներխուժել է Հունաստանի ու Կիպրոսի տարածքային ջրեր՝ փորձելով գազ ու նավթ գտնել։ Զինվորական անձնակազմ ու սիրիացի վարձկանների է ուղարկել Լիբիա՝ երկրին տիրելու համար, արդեն իսկ ներխուժել է Սիրիա, հիմա էլ աջակցում է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Հայաստանի ու Արցախի»,- նշվում է հոդվածում։

Էմմա Չոբանյան