3 զոհ, որոնցից մեկը՝ գլխատված․ ֆրանսիական Նիսում հարձակման նոր մանրամասներ

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձի կողմից եկեղեցում մարդկանց վրա հարձակման արդյունքում երեք զոհ կա, որոնցից մեկը՝ գլխատված կին, գրում է Reuters-ը։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին այս հարձակումն անվանել է ահաբեկչություն։ Նշվում է, որ 3 զոհերից երկուսին սպանել են եկեղեցու ներսում։ Էստրոզին նաև հայտնել է, որ փակվում են քաղաքի բոլոր եկեղեցիները։

«Հրամայել եմ կապ պահպանել մեր քաղաքի բոլոր հոգևորականների, ինչպես նաև կրոնական այլ գործիչների հետ, որպեսզի քաղաքի բոլոր եկեղեցիներն ու մյուս աղոթատեղիները փակվեն ու վերահսկվեն տեսախցիկներով»,- հայտարարել է նա:

Դեպքի հետաքննությանը միացել է Ֆրանսիայի դատախազության  հակաահաբեկչության բաժանմունքը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ահաբեկչությունից հետո շտապ կերպով մեկնել է ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն։

Մինչ այդ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը տեղի ունեցածը «պատերազմ» է կոչել և սուր քննադատության ենթարկել երկրի իշխանությունների քաղաքականությունը։

«Չգիտեմ՝ դեռ քանի ահաբեկչություն է պետք կառավարությանը, որպեսզի գիտակցեն, որ մեզ պետք է օրենսդրություն՝ մեր դեմ մղվող պատերազմին արձագանքելու համար»,- ասել է Մարին Լը Պենը։

Տաթև Ֆռանգյան