ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Լուրեր

17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել: Նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:

Բանաձևում շեշտվում է, որ Արցախը, որպես ինքնավար մարզ, Խորհրդային միության տարիներին հանձնվել է Ադրբեջանին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանրաքվեով միացել է Հայաստանին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել։ Նշվում է նաև, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում և Հայաստանում հայկական դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիներն ու տները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակումների՝ նպատակ ունենալով շարունակել ցեղասպան քաղաքականությունը։

«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և կոչ է անում Արցախի Հանրապետությանը՝ շարունակել զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով»,- ասվում է բանաձևում։