Պատերազմից հետո էականորեն վատ տնտեսություն ենք ունենալու․ պետք է գոնե կայունությունն ամրապնդել․ վարչապետի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
27.10.2020 | 13:43Արդեն կես տարի է մեր տնտեսությունը գտնվում է անկման մեջ: Տարվա առաջին կեսին կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներ էին առաջացել և 2020թ. պետբյուջեում փոփոխություններ կատարվեցին: Այս մասին «Պատերազմական տնտեսություն․ ինչպե՞ս այն մոբիլիզացնել» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Պատերազմի առաջին օրերին նույնպես փոփոխություններ կատարվեցին բյուջեում. 40 միլիարդ դրամի չափով ավելացավ բյուջետային դեֆիցիտը… Պատերազմից հետո էականորեն վատ տնտեսություն ենք ունենալու, պետք է գոնե կայունությունն ամրապնդել»,- ասաց վարչապետի խորհրդականը:
Մանրամասները՝ տեսանյութում: