Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-երը տեղափոխվել են նոր ռազմաբազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

Ադրբեջանի տարածքի արբանյակային լուսանկարները հաստատում են, որ այս հարավկովկասյան երկրի տարածքում գտնվում են 6 հատ F-16 կործանիչներ, որոնք, «ամենայն հավանականությամբ, պատկանում են Թուրքիային», գրում է The Drive-ը։

Maxar Technologies ընկերությունը, որը մասնագիտացված է տիեզերքից լուսանկարներ անելու գործում, ֆիքսել է թուրքական բազմաթիրախային ռազմամեքենաները Ադրբեջանի Գաբալայի օդանավակայանում։ Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16-երը գտնվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն մոտ՝ Գյանջայի օդանավակայանում, սակայն հայկական ուժերի կողմից Գյանջայում մի քանի հրթիռային հարվածներից հետո կործանիչները տեղափոխվել են Գաբալա։

«Չնայած այս մասին բացարձակ վստահությամբ հնարավոր չի ասել, սակայն, ամենայն հավանականությամբ, Թուրքիան է ղեկավարում այդ ինքնաթիռները։ Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ 6 հատ F-16-ից բաղկացած կոնտինգենտ են ուղարկել Գյանջայի օդանավակայան, իբրև թե, մյուս թուրքական ու ադրբեջանական ուժերի հետ հուլիսի 31-ին զորավարժությունների մասնակցելու համար»,- նշում է The Drive-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ թուրքական F-16 կործանիչները կօգտագործվեն Ադրբեջանի կողմից հնարավոր արտաքին ագրեսիայի դեպքում։

Տաթև Ֆռանգյան