Կյանքից հեռացել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Լուրեր

28.08.2026 | 18:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
28.08.2026 | 18:39
Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել
28.08.2026 | 18:35
«Ինտերի» նախագահն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը
28.08.2026 | 18:26
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել
28.08.2026 | 18:20
Վրաստանում ուժեղ անձրևները ջրհեղեղ են առաջացրել․ վնասվել են տներ, ճանապարհներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 18:10
Ծառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 339 մլն դրամի վնաս է վերականգնել // Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:

1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած «UVENTUS» հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերի մեջ, «Կոմիտաս»-ը գրավել է առաջին տեղը:

1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «Bridges Of Song» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Bridges of Song Tallinn 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:

1991-1994թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

2000թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

2012թ.-ից ղեկավարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական կազմից բաղկացած «Սեբաստացիներ» երգչախումբը։ Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում՝ նպաստելով մանկավարժական երգչախմբերի ստեղծմանը։

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
2014 թ․-ից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։