Վաղինակ Սարգսյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նույն պաշտոնում նշանակվել է Արման Մարալչյանը
Քաղաքականություն
26.10.2020 | 17:16ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակվել է Արման Մարալչյանը: