ԼՂ հակամարտության մեջ Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավվածությունն իր նրբություններն ունի․ Լավրով

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կողմ չէ այն դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ունի ռազմական ճանապարհով լուծում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը АМНА հունա-մակեդոնական լրատվական գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԼՂ հակամարտության պատմության մեջ Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավվածությունն իր նրբություններն ունի։ Չենք թաքցնում, որ կողմ չենք այն դիրքորոշմանը, թե կարող է ու թույլատրելի է այս խնդրի ռազմական կարգավորումը։ Երկու ժողովուրդներին՝ հայերին ու ադրբեջանցիներին դիտարկելով որպես բարեկամ ու եղբայրական ժողովուրդներ, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հավելել է նախարարը։

«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ձեր թվարկած լարվածությունների օջախներում հակամարտությունների կարգավորման շուրջ (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում)։ Գաղտնիք չէ, որ մի շարք վիճելի տարծաշրջանային խնդիրների հարցում օբյեկտիվ պատճառներով կան ու կարող են լինել մոտեցումների տարբերություններ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում թվարկված հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությունը։

Լավրովը հիշեցրել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին են արտահայտվել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները։ Նա ընդգծել է, որ հենց համանախագահների այս եռյակն է ԼՂ հակամարտության հարցում համընդհանուր ընդունելի ձևաչափ։

 

Տաթև Ֆռանգյան