ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը

Լուրեր

07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Բաքվի ու Երևանի միջև հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ հումանիտար զինադադարը, որը հոկտեմբերի 10-ին համաձայնեցվել էր Մոսկվայում ու հոկտեմբերի 17-ին հաստատվել Փարիզում, ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին տեղի ժամանակով ժամը 08։00-ին»,- նշվում է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հրադադարի մասին փաստաթուղթը կիրակի տարածել էր ԱՄՆ Պետքարտուղարությունը։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան