Դոնալդ Թրամփը Արցախի և Կոսովոյի միջև զուգահեռ է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Նյու Հեմփշիրում ընտրարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է հայերի ու ԼՂ հակամարտության մասին։

«Հայաստան։ Գիտե՞ք Հայաստանի մասին։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք դա արեցինք Կոսովոյի ու Սերբիայի դեպքում»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ դրա համար նա կարող էր խաղաղության 3 մրցանակ ստանալ։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Սերբիայում ու Կոսովոյում մարդիկ տարիներով, դարերով միմյանց սպանել են, բայց հիմա նրանք երջանիկ են, անգամ համբուրում են միմյանց։

«Եվ սա այն բանից հետո, երբ երկար տարիներ ոչ ոք անգամ չի մտածել, որ նրանք կարող էին միավորվել»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե իրեն պետք է խաղաղության մրցանակ շնորհվի այն բանի համար, ինչ նա արել է Սիրիայում։

Կրկին խոսելով հայերի մասին՝ Թրամփը հայտարարել է, թե հայերը հիանալի մարդիկ են։ «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք արիաբար մարտնչում են: Կօգնենք հարթել նրանց խնդիրները՝ մահն ու կռիվը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ երեկ Օհայո նահանգով անցնելիս կրկին նկատել է հայ ցուցարարների դրոշներն ու հիացել նրանց ոգով:

Ելույթի ժամանակ Թրամփը նայելով հանրահավաքին ներկա հայերին՝ ասել է․ «Գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ այս հարցը կլուծենք: Դա հեշտ է, երբ գիտես, թե ինչ պետք է արվի»։

Տաթև Ֆռանգյան